Շպռոտն իր առօրյա իրադարձություններով մշտապես կիսվում է համացանցում և պատմում հետևորդներին իր հետ կատարվածը։ Երգչուհին այս օրերին Հայաստանում է։
Այսօր նա մի գրառում է կատարել, որտեղ պատմել է, թե ինչպես են հայ տղամարդիկ իրեն հայհոյել և արտահայտել իր զայրույթը։ Շպռոտը մասնավորապես գրել է․ «Որ ասում ես՝ Շառլ Ազնավուր, ինչ հպարտ ես զգում, կամ Մոնթե Մելքոնյան, կամ Քըրք Քըրքորյան…
Մի տեսակ քեզ ապահով ես զգում, հիացմունք , թե ոնց են Հայ լինելով էդքան ներքին կուլտուրա ունեցել… Երևի դրսում են ապրել դայա պատճառը…
Ով Սովետի համը չի տեսել, մի տեսակ չի փչացել։ Սովետից հելածները կոմպլեքսավորված են, չեն սիրում իրենք իրանց, կանանց, փորով են։ Մի տեսակ ուրիշ գենա, ոչ ինձ հարազատ։ Էսօր առավոտ էլի մի քանի օգտագործած պահպանակ Հայ տղամարդ ինձ հայհոյել էին ամենա վերջին բառերով։
Լրագրողներին ուղված վիդեոյիս տակ… Ոնց կուզեմ ձեզ բռնի ուժով տանեին սահման չեք պատկերացնի։ Միգուցե սահմանում տղերքը ձեզ մարդ սարքեն…»։