Հերոսածին մայր Կաին Տոնոյանը հուզիչ հրապարակումներ հաճախ է կատարում։ Նա գրառում է հերոս որդու՝ Մենուայի մասին։ Եվ ամեն գրառումից հետո մոր կարոտն ավելի ու ավելի շատ է։
Կարոտն անվերջ բույն է դրել մոր սրտում։ Կարին Տոնոյանն անվերջ սպասում է որդուն, հայրենասեր կինը հայրենի բնօրրանի յուրաքանչյուր թուփ ու ծառի, քարի, սարի կողքին կամ ետևում տեսնում է Մենուային և փորձում կարոտն առնել։
Բայց կարոտը չփարատվող է։ Համացանցային տիրույթում կատարված գրառումներով հերսածին մայրը փոքր-ինչ ասես փարատում է հոգին։ Կիվում է զգացմունքնեով, հոգում բույն դրած վշտով ու ցավով, ապա հիշում ու հիշեցնում հերոս որդուն, նրա սխրանքը։
Քանզի Մենուան և բոլոր հերոսները կապրեն այնքան, որքան նրանց կհիշենք, կխոսենք նրանց սխրանքի մասին։ Կարին Տոնոյանը հերթական կարոտալից գրառումն է կատարել և հրապարակել որդու հետ համատեղ մի արխիվային լուսանկար։
Տիկին Տոնոյանը գրել է․ «Ոնց եմ կարոտել ծով աչքերիդ, իմ…. իմը, ամենաիմը….»։զ