Ոմ են պատկանում Հայաստանի ամենաշքեղ առանձնատները. լուսանկարներ

Չնայած մեր երկրում ազգաբնակչության ցածր կենսամակարդակին, ժաղովուրդն անգիր գիտի Հայաստանի բոլոր շքեղ առանձնատները : Առանձնատուն կառուցելու ամենասիրելի վայրը Հայաստանում Հաղթանակ զբոսայգու հարակից տարածքն է,որտեղ մեկը մյուսի հետևից կանգնեցված են հրաշալի ճարտարապետությամբ առանձնատներ:

Այդ տարածքի ամենաշքեղ տունը պատկանում է Գագիկ Աբրահամյանին,ով Ռուսաստանի հայերի միության նախագահի   եղբայրն է: Շքեղ առանձնատների շարքում է նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կնոջը պատկանող առանձնատունը:

Տասնյակում է նաև Ազգային Ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի դղյակը,որը հիշեցնում է Ազգային ժողովի շենքը,այն շատ շքեղ է,սակայն, պարզվում է , այդ արածքում ամենաթանկը չէ:

Ամենաշքեղ առանձնատների տասնյակում է նաև Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության նախկին պետ Հովհաննես Հովհաննիսյանի առանձնատունը: Հաղթանակ զբոսայգու տարածքում իր շքեղությամբ փայլում է նաև Սամվել Կարապետյանի առանձնատունը, որը գրանցված է Կարինե Կարապետյանի անունով: Չնայած այս ամենին’ Հայաստանի ամենաշքեղ ու ամենաթանկ տունը գտնվում է Երևանից մի փոքր հեռու և պատկանում է 《Բարգավաճ Հայաստան》կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Ծառուկյանի առանձնատունն իր ճարտարապետությամբ եզակի է  և այդ տարածքում ամեն անկյունից կարել է նկատել հրաշք կառույցը:

Մայրաքաղաքից դուրս երկրորդ ամենաշքեղ տունը նույնպես պատկանում է այս ընտանիքին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!