Ցավալի ելքով դեպք է գրանցվել Երևանի Քանաքեռ փողոցի տներից մեկում։ Երկու քաղաքացի պատահաբար վայր են ընկել փողոցում գտնվող տներից մեկի պատշգամբից։ Ընկնողներից մեկը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ունեցել։
Նա քառասունվեց տարեկան է եղել, անունը՝ Արամ։ Արամը, ցավոք սրտի մահացել է։ Մյուս քաղաքացին, ում անունը Ռաֆայել է, տանսութ տարեկան է և բնակվում է Երևանում։ Նա վնասվածքներով փոխադրվել է հիվանդանոց։
Արամը Հայաստանում ժամանակավոր է գտնվել։ Նա բնակվել է «Թուֆենկյան» հյուրանոցում, իսկ այդ օրը Ռաֆայելի հետ պարզապես այցելել է Քանաքեռ իր ծանոթներից մեկի տուն։ Պարզվում է՝ պատշգամբի պատնեշը ամրության խնդիր է ունեցել։
Տղաները հենվել են պատշգամբի թիթեղյա պատնեշին, ու այն պոկվել է, ինչի արդյունքում էլ նրանք ընկել են ցած։
Ընկնողների մասին տեղեկությունն անմիջապես փոխանցվել է Քանաքեռ-Զեյթունի ոստիկանական բաժին։ Ընթանում է քննություն, որ պարզվի դեպքի այլ հանգամանքներ ևս։