Ողբերգական դեպք Արմեն Աշոտյանի ընտանիքում․ մանրամասներ

Երեկոյան Արմեն Աշոտյանի ընտանիքում խիստ ցավալի մարդկային կորուստ է․ կյանքից հեռացել է գործչի սիրելի մայրիկը։ Այս մասին իր սոցհարթակում տեղեկություն է գրել նաև Արմեն Աշոտյանը։

Նա ցավալով ու ափսոսանքով տեղեկացրել է, որ նախօրեին երկար պայքարից հետո կյանքից հիվանդության պատճառով հեռացել է իր սիրելի մայրը։ Ա․ Աշոտյանը գրել է, որ միշտ կարծել է, թե կհասցնի իր սիրելի մարդուն շնորհակալություն հայտնել իրեն կյանք, դաստիարակություն տալու համար։

Գործիչը կարևորել է, որ վերջին օրերին մի շարք բժիշկներ նվիրված կերպով պայքարել են իր մայրիկի կյանքը փրկելու համար, սակայն չի ստացել։

Ա․ Աշոտյանը ապաքինում է մաղթել բոլոր հիվանդներին՝ իր խորին շնորհակալությունը հայտնելով բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր իրենց մարդկային ու մասնագիտական որակներ են դրսևորել։

Ա․ Աշոտյանը նաև երախտագիտություն է հայտնել այն բոլոր անձանց, ովքեր այս դժվարին ժամանակներում իրենց գոտեպնդում են։ Գործիչը հրապարակմանը կից տեղադրել է իր ու մայրիկի լուսանկարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: