Ողբերգական դեպք․ 13-ամյա վարորդը տեղում մահացել է․ մանրամասներ

Այսօր կեսօրին մոտ՝ ժամը 12։30-ի սահմանում խիստ ողբերգական դեպք է գրանցվել Արագածոտնի մարզային տարածաշրջանում։ Դեպքի արդյունքում մահացել է տասներեք տարեկան տղա։

Ինչպես պարզվում է՝ տասներեք տարեկան Արամայիսը վարել է Վազ 21 21 մակնիշի ավտոմեքենա։ Նա երթևեկել է Արտաշավանից Օհանավան համայնքամիջյան ճանապարհով։

Այդ ճանապարհի երրորդ կիլոմետրի վրա Արամայիսի վարած մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի արդյունքում էլ բախվել է հանդիպակաց փայտից էլեկտրասյանը։

Բախումն այնքան ուժգին է եղել, որ մեքենան սկսել է մի քանի պտույտ գործել՝ գլխիվայր վիճակում հայտնվելով մոտակա դաշտային հատվածում։ Ցավոք սրտի, մեքենան վարող տասներեք տարեկան Արամայիսին փրկել չի հաջողվել, քանի որ նա տեղում մահացել է։ Այս ողբերգական դեպքի առիթով ընթանում են հետաքննական աշխատանքներ։

Տեղում աշխատանքներ են տանում համապատասխան գերատեսչական կառույցների ներկայացուցիչները։ Վազ 21 21 մեքենան տեղափոխվել է Աշտարակի ոստիկանական հատուկ հսկվող տարածք։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!