90-ականներին անհնար էր մի հավաքույթ, խնջույք, որտեղ չհնչեր սիրված երգչուհի Մայա Մարգարյանի ռիթմիկ և պարային երգերը։ Նրա երկրպագուները սիրում էին ուրախանալ հենց նրա երգերի ներքո։
Այդ տարիներից ի վեր շատ արտիստներ տեսադաշտից հեռացան, սակայն շատ քչերին հաջողվեց մնալ հանրության հիշողություններում։ Մայա Մարգարյանը այդ երգչուհիների թվում է։ Նրան այսօր էլ հիշում են և հետաքրքրվում, թե ո՞ւր է արդյոք կորել երգչուհին։ Այս նյութում կներկայացնենք, թե որտեղ և ինչպես է ապրում երգչուհին։ Եվ այսպես, Մայան մշտական բնակություն ունի Ֆրանսիայում։ Նա ամուսնացել է և այժմ զբաղվում է որդու խնամքով և դաստիարակությամբ։
Նա համացանցում ակտիվություն ունի, որտեղ հանրայնացնում է լուսանկարներ, որոնց մեծ մասը որդու հետ համատեղ արված կադրեր են։ Նրա երկրպագուները շարունակում են սիրելի երգչուհուն հետևել սոցհարթակում։
Երգչուհու մասին մանրամասները և որդու մասնակցությանբ ուշագրավ դրվագները կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։