Հանրահայտ երգիչներից Վաչե Ամարյանն այն հանրային ակտիվ դեմքերից է, ով վերջերս երրորդ անգամ հայրիկ դառնալու բերկրանքը վայելելու հնարավորություն է ունեցել։ Վաչեի երրորդ բալիկը աղջնակ է։
Ընտանիքում դստրիկի ծնունդն առանձնահատուկ բերկրանքով ընդունվեց, քանի որ աղջնակից առաջ լուս աշխարհ եկած մյուս երկու բալիկները տղաներ էին։
Փոքրիկին Վիկտորիա անվանակոչեցին։ Վիկտորյայի ծնունդը մեծ տոն էր բաև Վաչեի տղաների համար, ովքեր հատուկ սիրով ու հետաքրքրությամբ են վերաբերվում իրենց քույրիկին։
Այս մասին են խոսում այն բոլոր ընտանեկան բնույթի հրապարակումները, որոնք անում է Վաչե Ամարյանը։ Երջանիկ հայրիկը դստրիկի ծնունդից միայն ամիսներ անց տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է նրա դստրիկը։
Տեսանյութին կից Վաչեն գրել է․ «Բարևներ բոլորին։ Դե արի, դիմացի։ Ո՞ւմ եք նմանեցնում»։ Օգտատերերի մեծ մասը փոքրիկ Վիկտորյային նմանեցրել են հայրիկին՝ Վաչեին։ Վաչեի տեղադրած սույն տեսանյութը կարող եք դիտել ստորև։