Բոլոր հոգեբանները պնդում են՝ կյանքում ինչպիսին որ դառնում ես, մեղավորը մանկությունն է։ Ծնողները պարտավոր են հոգալ երեխաների անհոգ ու երջանիկ մանկության մասին, որպեսզի երեխայի ապագան լուսավոր լինի։
Անկախ տարատեսակ հանգամանքներից բոլորս էլ առանձնակի նրբազգացությամբ ենք հիշում մեր մանկության դրվագները։ Այդ հիշողությունները մեզ ուղեկցում են մինչև կյանքի վերջ։
Անչափ հետաքրքրական է, թե հայտնի, ճանաչված և սիրված դեմքերն ինչպիսի մանկություն են ունեցել և վերջապես ինչպիսին են եղել մանուկ հասակում։
Հայտնի մարդկանց մանկության լուսանկարները հետաքրքրություն են առաջացնում։ Լուսանկարը, որը ներկայացրել ենք, Սպարապետ Վազգեն Սարգսյանին է պատկանում։ Ինչպես հայտնի է, Սպարապետը մեծ հայրենասեր և ազգանվեր քաղաքական գործիչ է եղել։
Ուսումնասիրելով նրա երիտասարդ կյանքը՝ կարելի է պատկերացում կազմել նրա մեծ հայրենասիրական դաստիարակության մասին։
Նրա մայրը՝ Գրետա մայրիկը, նույնպես մեծ հայրենասեր էր և զարմանալի չէ այն հանգամանքը, որ նա դաստիարակել է մեծ հայրենասերներ։