Ո՞ր մարդիկ ունեն Covid19-ի նկատմամբ «եզակի» իմունիտետ

Արդեն գրեթե 2 տարի Երկիր մոլորակը տառապում է համաճարակից։ Համավարակը նորանոր խնդիրների առաջ է կանգնեցնում հանրությանը։

Հիվանդությունն արդեն հասցրել միլիոնավոր կյանքեր է խլել, ինչը մեծ ցավ է։ Եվ միակ պաշտպանիչ, կանխարգելիչ միջոցառումը պատվաստումն է, որի միջոցով հակամարմինների ներարկումը թույլ է տալիս օրգանիզմին պաշտպանվել թագավարակից։

Գրեթե բոլոր երկրներում մասնագետները միակ լուծումը համարում են պատվաստումը։ Սակայն վերջերս գիտնականների մի խումբ բացահայտել է դիմադրողականության մի տեսակ, որը հայտնաբերել են Covid19-ով հիվանդներին խնամող բուժաշխատողների մոտ։

Հետազոտվել են 750 բուժաշխատողներ։ Նրանց արյան մեջ բացակայել է իմունային համակարգի T բջիջների կոնցենտրացիան։ Դրանք գործում են որպես հիշողության բջիջներ և ունակ են մարմնում հայտնվելուն պես ճանաչել կոնկրետ վարակները: Հետազոտողները ենթադրում են՝ հայտնաբերած լիմֆոցիտները կհայտնվեն մարմնում, երբ վարակվում են սովորական մրսածության պատճառ դարձած կորոնավիրուսով: Մոտեցումը դեռ ապացուցված չէ։

Հետազոտությունները շարունակվում են։ Գիտնականները հուսով են, որ կկարողանան պայքարի ևս մեկ միջոց գտնել։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!