«Որտեղ հայ, այնտեղ վայ»։ Թվում էր թե այս արտահայտությունը ամբողջապես արտահայտում էր ողջ մթնոլորտը ՀՀ-ում։ Քաղաքականացված հասարակությունը բաժանված տարբեր ճամբարների՝ Նիկոլական, Սերժական, Ռոբական, Ծառուկյանական, քարկոծում էր միմյանց։
Անգամ համավարակային շրջանում չհամախմբեց ժողովրդին, սակայն իրական ախոյանի հրապարակ գալով ժողովուրդը հայ համաժողովվեց։ Հայը դեռևս հիշում է տարբեր այն ազգերին, որոնք անել են պատմության գիրկը՝ ասորեստանցիներ, շումերներ, աքքադացիներ և այդ հնագույն ազգերից քչերին է հաջողվել պահպանել գոյությունը ու նոր ժամանկներում կերտել պետականություն։
Գուցե պատճառն էլ հենց սա է, որ պատմական պահին միավորվում է մի ամբողջ ազգ ու դառնում է մի բոլոր։ Համաժողովվելու ու համաժողովվման մեջ ճիշտ կողմնորոշվելու ու ներուժը ուղղելու դեպ հակառակորդ ուղղելու մեջ մենք մշտապես կարողացել ենք ճշմարտային գործել։
Որքան էլ գզվրտվենք, ունենք տասնակ կուսակցություններ, բաժանվենք ռուսամետերի, կոնսերվատերի, լիբերալների, ախպարների, տեղացիների, կարևոր չէ թե էլ ինչ բաժանումների, պատեհ պահն մենք մի կուռ ու մի ամբողջ ենք։