Լ․ Ներսիսյան․ ինքնաիրոնիան կորցրածներին չեմ սիրում։ Նեգատիվությունը փակում է ինձ, իսկ օպտիմիզն էլ ապրեցնում է։ Երիտասարդությունս մնում է հենց դրա համար, որ պոզիտիվությամբ եմ նայում։
Ապրեցնելն է կարևոր, ես որոնում եմ ապրեցնող մարդկանց, որ փոսերից հանեն։ Սեպտեմբերի 27ից հետո մենք մի վայրկյան պարապային չենք մնացել կամերայինում ու հավաքվել ու սկսել ենք փոքր «սոցապ մինիստրություն», որտեղ սկսեցինք ինտենսիվ օգտակարություն ցուցաբերել։ Ֆուռերը գալիս էին ու լիքը բաներ էինք հավաքում լայվերում ասում էինք ուր և ինչ բերեին։
Թատրոնն ահռելի գործունեություն իրականում արեց, որ նույնիսկ չզգացինք ինչ էր կատարվում, մենք էնքան զբաղված էինք, որ մեզնից ցրում էինք բացասականը։
Տպավորություն է միշտ մի վատ մեկը պիտի լինի, կռվենք դրա դեմ, որ միավորվածություն ունենանք։ Էդ հակառակորդը եթե չկա, իրար ենք ուզում «ուտենք»։ Ծանր է էս էտապն նաև հենց դրա համար, կոնսենսուս չկա մեր մեջ։