«Ո՞վ քեզ տարավ դեպի անմար անմահություն․․․»․ անմահ հերոս Էդմոնի քույրն անասելի հուզիչ երգ է ձոնել եղբորը․ տեսանյութ

Հազարավոր տղաներ անմահության հավերժի ճամփան ելան։ Ելան, որ մենք լինենք, շատանանք ու ունենանք մեր հայրենիքը։ Պատերազմում ընկած Էդմոնին հասցրել են շատերը ճանաչել։ Նա ընդամենը 19 տարեկան էր։ Ծառայոյւթյան էր անցել 2019 թվականին։

 

Եղել  է տանկիստ-մեխանիկ։ Պատերազմի առաջն իսկ օրերից մարտի դաշտում է եղել։ Ջրականում համառ ու թեժ պայքարի մեջ է մտել թշնամու հետ։ Ընտանիքի անդմաների հետ վերջին հեռախոսային խոսակցությունը եղել է հոկտեմբերի երկուսին, որից ժամեր անց մահացել է։ Էդմոնն ընկել է անօդաչուի հարվածից։

Հերոսի մարմինը գտել են նրա զոհվելուց վեց ամիս անց։ Ընտանիքը չի կարողանում  համակերպվել որդու բացակայության հետ։ Էդմոնի քույրը՝ Անուշը, անչափ հուզիչ երգ է ձոնել եղբորը։ Տեսահոլովակը ներկայացրել է հերոս եղբոր ծննդյան օրը, որտեղ մասնակցություն ունի նաև Էդմոնի կրտսեր եղբայրը՝ Արգիշտին։ Էդմոնը փետրվարի տասնչորսին կդառնար քսանմեկ տարեկան։

Ընդամենը 19 գարուն ապրած տղան տեղափոխվեց երկնային կյանք։ Շնորհավոր երկնային  ծնունդդ, քաջ հերոս, դու անմահ ես, խոնարվում ենք սխրանքիդ առաջ․․․ Տեսահոլովակը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!