Մինչ արցախյան տարածաշրջանում շարունակվում են արցախյան պատերազմում նահատակված զինվորականների մարմինները, զինվորականների շրջանակներում, ցավոք սրտի, շարունակվում են կորուստները։
Առավոտյան ցավով տեղեկացանք, որ երեկ գիշեր մահացել է ժամկետային զինծառայողներից մեկը։ Զինծառայողը ծնունդով Արմավիրի մարզի Մյասնիկյան կոչվող համայքնից է։ Զինվորը Սարգիս Գրիգորյանն է, ով ժամանակին մասնակցել է նաև արցախյան վերջին մարտերին։
Հրապարակված տեղեկության մեջ ասվում է, որ Սարգիսը մահացել է իր իսկ ինքնшձիգից արձակված կրակnցի արդյունքում։ Այժմ պարզվում են դեպքի հանգամանքները։
Մյասնիկյանի համայնքապետ Տիգրան Բաղդասարյանը զրուցել է Սարգսի ծնողների հետ։ Նրանք, պարզվում է, Սարգսի մահվան նախորդ օրն են խոսել Սարգսի հետ։ Նրանք ոչ մի տարօրինակ, արտակարգ ոչինչ չեն զգացել իրենց որդու հետ խոսելիս։
Սարգիսը ընտանիքի ավատ տղան է։ Նրա ծնողները երեք զավակ ունեն՝ երկու տղա և մեկ աղջիկ։ Ընտանիքը զբաղվում է հողագործությամբ։ Սարգիսը մեկ տարվա զինծառայող էր։