Ո՞վ է հայտնի «Բլբուլյանները» սիթքոմի Սամսոնիչկի դերակատարը․ ուշագրավ մանրամասներ

Հեռուստաեթեր բարձրացած ու արդեն մեծ ռեյտինգ ձեռք բերած «Բլբուլյանները» ժամանցային սիթքոմը նոր կերպարներ է ներկայացնում այս անգամ։ Կերպարներից մեկն էլ Սամսոնիչի դերակատարը՝ Մհեր Գրիգորյանն է։

Մհեր Գրիգորյանը ինը տարեկան է։ Նա ինչպես սիթքոմում, այնպես էլ իրական կյանքում աչքի է ընկնում լուրջ ու մեծավարի պահվածքով ու մտածելակերպով։ Այս առումով նա էականորեն նման է իր կերտած կերպարին։

Հատկանշական է, որ Մհերի դերասանական տաղանդը փոխանցվել է ընտանիքի անդամներից, մասնավորապես հայրիկից՝ Հովհաննեսից, ով երիտասարդ տարիքում ևս դերասանությամբ է զբաղվել, սակայն հետագայում դադարել է զբաղվել դերասանությամբ։

Նա ներկայումս «Տեսակետ» անունը կրող մամլո ակումբի ղեկավարն ու խմբագիրն է։ Հովհաննես Գրիգորյանը ցանկանում է առաջիկայում իր տղային տեսնել կայացած դերասանի կարգավիճակով։ Նա անձամբ է իր տղայի ձեռքը բռնած քասթինգի տարել, որտեղ էլ Մհերն աչքի է ընկել բնատուր տաղանդով։

Մհերը, դատելով մինչ այս եղած մեկնաբանություններից, բավականին սիրվել ու ընդունվել է տարբեր տարիքի հեռուստադիտողների կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!