Ինչպես հայտնում են լրատվականները, Նորաբակ գյուղում փոխրաձգություն է սկսվել։ Ադրբեջանը անդադար սադրանքների է դիմում և այդ սադրանքների ավարտն ասես չի երևում։
Այսօր 18։00-ի մոտակայքում Ադրբեջանը հրաձգություն է սկսել, որին հետևել է հայկական կողմի պատասխան հրաձգությունը։ Փոխհրաձգության արդյունքում հայկական կողմը, ցավոք սրտի, կորուստ և վիրավորներ ունի։
Անմահության ճամփան է բռնել մեկ զինվոր։ Նա կյանքին հրաժեշտ է տվել հիվանդանոցի ճանապարհին։ Զոհված զինծառայողը Սուրեն Սաֆարյանն է։ Նա ազգությամբ եզդի է։ Արսենը ծնվել է 2002 թվականին։ Օրեր առաջ Ադրբեջանը կրկին սադրում էր։
Հակառակորդն ասես սովորական դիրքորոշում է դարձրել սահմանային անընդմեջ կրակահերթերը։ Հայկական կողմն ամուր կանգնած է իր դիրքերում և պատրաստ կռվել, պահպանել ու պաշտպանել յուրաքանչյուր հողակտոր։
Սուրեն Սաֆարյանի ընտանիքին և բոլոր հարազատներին մեր երախտիքի խոսքն ենք հայտնում և խորին ցավակցություններն ու խոնարհումը հղումը։ Հավերջ փառք քեզ, քաջ զինվոր․․․