Երգիչ Արկադի Դումիկյանի կինը՝ Սվետլանան, ինստագրամյան իր էջում վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ:
Սակայն ժամանակ առ ժամանակ նա սթորիներ է տեղադրում՝ ցույց տալով իր ու իր երեխաների ժամանցը:
Սվետլանան ինստագրամյան իր էջի սթորի հատվածում ընկերուհու հետ լուսանկար է հրապարակել:
«9 տարվա ընկերության ընթացքում մենք սովորել ենք իրար հասկանալ հայացքից: Շնորհավոր ծնունդդ, հարազատս»,- լուսանկարին կից գրել է Սվետլանան:
Նշենք, որ Արկադին և Սվետլանան ապրում են Ռուսաստանում:
Զույգը 3 երեխա ունի՝ 2 աղջիկ և 1 տղա:
Երգչի կինն ու երեխաները նկարաահանվել են երգչի «Мой Дом – Моя Крепость» երգի տեսահոլովակում:
Հավելենք, որ Արկադիի կինը՝ Սվետլանան, հագուստի սեփական բրենդն ունի:
Նա մշապես աչքի է ընկնում իր յուրահատուկ ոճով ու էլեգանտ կերպարներով: