Սահմանային գոտում հակառակորդի դիրքային ակտիվ ամրակայման գործընթացները դեռևս չեն դադարել։ Այդ գործընթացների պատճառով պարբերաբար սրվում է վիճակը երկու կողմերի միջև, ինչի արդյունքում նաև մարդկային կորուստներ են լինում։
Նախօրեին Երասխի հատվածում հակառակորդը դարձյալ դիրքային ամրակայումներ է փորձել իրականացրել, ինչի արդյունքում սկսվել է փոխhրաձգություն։ Արդյունքում հայկական ու ադրբեջանական կողմերը կորուստներ են ունեցել։ Մեր կողմը մեկ զինծառայողի կորուստ ունեցել։
Մահացածը Սամվել Ալավերդյանն է։ Նա արդեն երկու տարի է, ինչ որպես պայմանագրային զինծառայող ընդգրկվել է հայկական բանակի կազմում։
Սամվելը մասնակցել է նաև քառասունչորս օր տևած արցախյան պատերազմին։
Նա երկու բալիկների հայր է։ Սամվելի երեխաները անչափահաս են։ Սամվելի ընկերներից Ռազմիկ Արշակյանն ասել է, որ Սամվելի ծնողներն ունեն առողջական լուրջ խնդիրներ, հաշմանդամ են։ Նրանց ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում։
Ընտանիքում աշխատում է միայն Սամվելի կինը։ Սամվելի հուղարկավորությունը լինելու է վաղը՝ Եռաբլուրում։