Ո՞վ է Արտաշ Ասատրյանի կինը․ երգչի գեղեցիկ ընտանիքի հետաքրքիր պատմությունը

Արամ Ասատրյանի որդիներից Արտաշը Էջմիածնում է ապրում և գործում։ Արտաշը բավականին վաղ է ընտանիք կազմել։

Նա սիրահարված է եղել դեռ դպրոցական տարիներից՝ հինգերորդ դասարանից։ Նա այդ ժամանակվանից նկատել ու սիրահարվել է Աննային, ով էլ հետագայում դարձել է նրա կինը։

Զույգը բավականին դժվարությամբ է կարողացել հասնել միության, քանի որ, ինչպես իր հարցազրույցներից մեկում պատմել է Արտաշը, իր սիրելիի հայրը կտրականապես դեմ է եղել իր դստեր և Արտաշի միության մտքին։

Արտաշի և Աննայի հարազատներից շատերի բարեխոսության արդյունքում Աննայի հայրն ի վերջո օրհնել է դստերն ու նրա ամուսնուն։

Այժմ ամուսինները երեք զավակներ են մեծացնում՝ երկու աղջիկ ու մեկ տղա։ Նրանց երեխաներն ընդգծված հետաքրքրություն ունեն երաժշտության և մշակույթի նկատմամբ։

Արտաշի միակ տղային՝ Գրիշային, իր ելույթների շնորհիվ շատերն են հասցրել ճանաչել ու սիրել։ Նրա աղջիկներից ավագը՝ Մարին, որ վերջերս է նշանադրվել, նույնպես երաժշտական հակումներ և հետաքրքրություններ ունի։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!