Ո՞վ է առաջին հայ ֆուտբոլիստը, ով կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում․․․

Ֆուտբոլը շատերի կողմից սիրված խաղ է, իսկ խաղի մասնակիցները՝ ֆուտբոլիստները, հաճախ են դառնում մարդկանց սիրելի դեմքերը, որոնց հետևում են, հիանում ու հպարտանում նրանցով, ինչպես նաև օրինակ վերցնում նրանցից։

Իսկ հայ ազգի պարծանքն ու հպարտությունը ողջ աշխարհում ճանաչում ձեռք բերած հրաշալի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն է։

Այն խաղերը, որտեղ մասնակցում է հայազգի սիրված ֆուտբոլիստը, հայերը բաց չեն թողնում, քաջալերում են իրենց հայրենակցին և մշտապես հաղթանակ ակնկալում։ Այս անգամ իր աջակցությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին Էդմոն Մարուքյանը։

Քաղաքական գործիչը Հենրիխ Մխիթարյանի հետ համատեղ լուսանկար  է հանրայնացրել, որին կից գրառման մեջ նշել է, որ հայազգի ֆուտբոլիստն առաջինն է՝ որպես հայ ֆուտբոլիստ, ով առաջիկայում կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

Էդմոն Մարուքյանը մասնավորապես գրել է․ «Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, ով կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Հենո ջան, սպասում ենք ավելի լավ լուրերի»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!