Դպրոցական կյանքը բուռն է ընթանում, սակայն, ցավոք սրտի, տհաճ ու երբեմն նաև ողբերգական միջադեպեր են տեղի ունենում։ Օրերս Երևանի դպրոցներից մեկում միջադեպ է գրանցվել։
Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ՝ մայիսի տասնմեկին։ Դեպքը տեղի է ունեցել թիվ 166 հիմնական դպրոցում։ Լուրեր տարածվեցին այն մասին, որ նշված դպրոցում աշակերտներ են ծեծի ենթարկվել։
Ըստ տեղեկությունների՝ մի աշակերտ դպրոցի աշակերտուհիներից մեկին վիրավորել էր, որն էլ պատճառ է դարձել հետագա վիճաբանության ու ծեծի համար։ Աշակերտուհու եղբայրները վիճաբանություն են ունեցել աղջկան վիրավորած աշակերտի հետ, իսկ վեճին խառնվել է նաև տղայի հայրը, ով իմացել է, որ իր որդուց պարզաբանում են պահանջել աշակերտուհու եղբայրները։
Հայրը թիկնապահների հետ մտել է դպրոց և ծեծի ենթարկել տղաներին։ Երեխաները մարմնական վնասվածքներ են ունեցել։ Դպրոցն են ժամանել ոստիկաններ, որոնց ահազանգել է դպրոցի փոխտնօրենը։
Այս դեպքի մասին մանրամասները կարող եք իմանալ վարը կցված տեսանյութում, որտեղ կծանոթանաք նաև ոստիկանության պաշտոնական հաղորդագրությանը։