Ո՞վ է այսօր զոհված Ռուդիկ Ղաիբյանը և ի՞նչ է գրել զինծառայության մեկնելուց առաջ․ մանրամասներ անմահացած զինվորի մասին

Նախորդ տարի հետպատերազմյան զորակոչին զինծառայողների ճանապարհելիս բոլորս մեծ հույսերով բարեմաղթեցին, որ բոլորը ծառայեն պատվով ու ապահով։ Ցավոք, պարբերաբար ակտիվացած ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ իրականություն դառնան մեր բարեմաղթանքները։

Այսօր անմահացած Ղարիբյան Ռուդիկը բոլորի բարեմաղթանքների ուղեկցությամբ բանակ զորակոչված զինվորներից էր։ Նա ծնունդով Ալավերդի համայնքից էր և իր զինծառայությունը վերջին ժամանակահատվածում անց էր կացնում Վերին Շորժայի կարևոր հատվածում։

Նա կրտսեր սերժանտ էր։ Դեռ նախորդ տարի փետրվարի իննին Ռուդիկը հուզիչ և սիմվոլիկ գրառում էր արել։ Նա տեղադրել էր իր աինվորագրվելու մասին հավաստող պաշտոնական թերթիկը և գրել, որ գնում է զինծառայության, որ հետ գա ժպիտով և միշտ մնա ժպիտով։

Ռուդիկի այս գրառումը կարծես բոլորիս համար սթափվելու և իրականությունը լրջորեն գնահատելու ազդանշան է։

Անհնար է Ռուդիկի լուսանկարներին և զորացրվելուց առաջ արված գրառմանը ծանոթանալ առանց սրտի կսկիծի և արցունքների։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!