Ո՞վ էր նախօրեին զոհված Մերուժան Հարությունյանը և ինչպիսի՞ ընտանիք ուներ նա

Նախօրեի գերլարված ու ցավալի ելքերով դեպքերի արդյունքում հայտնի զnհը, որի մասին հայտարարվել է, Մերուժան Հարությունյանն է։ Նա գյումրեցի էր, սակայն ընտանիքը Երևանի բնակիչ է։

Մերուժանը երեսուն տարեկան էր։ Նա զինծառայության մեջ էր պայմանագրային հիմունքներոգ և ծառայում էր հարազատ եղբոր հետ։ Ընդ որում, ժամանակին Մերուժանը մասնակցել է նաև քառասունչորս օր տևած պատերազմին։

Մերուժանը հարազատներին վերջերս միշտ հանգստացրել է՝ ասելով, թե իրեն ոչինչ էլ չի լինի, քանի որ նախորդ պատերազմին չնայած վիրավորվել է, բայց լուրջ ոչինչ չի պատահել՝ շարունակելով ծառայությունը։

Մերուժանը նոյեմբերի տասնչորսին իր եղբայր Վարուժանի հետ միասին վերջինիս մեքենայով դիրքեր է բարձրացել։ Վարուժանը ներքևում է մնացել, իսկ Մերուժանը հսկել է բարձունքը։

Ցավալի զարգացումներից հետո Մերուժանի մարմինը գտել է անձամբ նրա Վարուժանը, ով էլ նրան հայրական տուն է տանելու։ Մերուժանը երկու բալիկի հայրիկ էր։

Նա օրեր առաջ՝ նոյեմբերի տասներկուսին, ընդամենը մի քանի ժամով տուն էր մտել՝ նշելու երկուամյա որդու ծննդյան տարեդարձը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!