Նախօրեին խիստ ցավալի ելքով դեպք է գրանցվել Կոտայքի մարզում գործող հանգստյան տներից մեկում։ Դեպքն եղել է «Գետափ» անունը կրող հանգստյան գոտում գործող լողավազաններից մեկում։
Շտապ օգնության հրատապ կանչ է գրանցվել, քանի որ երիտասարդ մի կին ընկել է լողավազանը, որից հետո տիկնոջ ինքնազգացողության կտրուկ վատթարացում է եղել։ Մինչ շտապ օգնության մեքենան կնոջը հասցրել է Աբովյանի մոտակա հիվանդանոց, կնոջը փրկել այդպես էլ չի հաջողվել ու նա մահացել է։
Հետո արդեն պարզ է դարձել, որ կինը ոչ թե ընկել է, այլ նրան հրելով են գցել ջրի մեջ։ Հրապարակված տեղեկության մեջ ասվում է, որ կնոջը պատահաբար, ոչ միտումնավոր են հրել։ Իսկ ջրի մեջ նրա ինքնազգացողությունն արդեն վատացել է, ինչն էլ ողբերգական արդյունքի է հանգեցրել։
Կինը երեսուներեք տարեկան է եղել։ Նա Երևանից էր, անունը՝ Ելենա։ Դեպքը տեղի է ունեցել կեսօրից ժամեր անց՝ ժամը հինգի մոտերքում։