Ո՞նց անենք, որ էլ կռիվ չի լինի, հարցնում է փոքրիկ Վահագը Արցախի նախագահին։ Ա․ Հարությունյանը նկատում է, որ շատ ծանր հարց է տալիս երեխան, և պատասխանում։ Պետք է ուժեղ լինենք, որ հակառակորդը վախենա, եթե չվախենա հա էլ կռիվ կլինի։
Եվ իրապես էդպես է։ Հակառակորդն վախի զգացումը կորցնելով հարձակում գործեց։ Իրենց թվում էր տարիները փխրունացրել են էս ազգին։
Իհարկե տարները մեզ փխրուցարել են, քանզի կային անարդարություններ, որոնց պատճառով հետ էինք ընկնում անընդհատ մեր առաջընթացում, բայց նույնիսկ այդ դեպքում անբացատրելի ներուժ կա էլի, որը արդեն գենային ֆոնդի հետ է գալիս, հողի, հացի հետ է գալիս․․․
Բայց այն կա ու դա ակներև է և առավել ակներև դարձավ հիմա, երբ պայքարի համար դուրս ելավ մեր ներսից մեր ողջ ներուժը։ Այն փառավորված ուղին է մեր հարթում, որն այս անգամ անբիծ է լինելու ու հավերժ։