Հայ երգարվեստի ասպարեզում հանրահայտ ազգանուններից է Իսպիրյան ազգանունը։ Ներսիկ Իսպիրյանը, իսկ հետո նաև ընտանիքի ավելի երիտասարդ ներկայացուցիչները տարիներ շարունակ հանդես են եկել ոգեշունչ երգերի կատարումներով։
Ամանորի նախաշեմին Ներսիկ Իսպիրյանն ընտանեկան օջախում արված գեղեիկ լուսանկար է հրապարակել՝ գրելով հետևյալ տոնական բարեմաղթանքը․ «Անցնող 2021-ը իր հետ հավիտյան թող տանի հայերիս բոլոր տարաձայնությունները։
Թող գալիք 2022-ը իր հետ հավիտյան մեզ բերի միասնություն։ Մենք միասին պարտավոր ենք մեր երեխաների՝ գալիք սերնդի համար ժառանգել հզոր, խաղաղ և միացյալ Հայաստան: Շնորհավոր բոլորիդ ամանորն ու սուրբ ծնունդը: Աստված պահապան Ձեզ»։
Ընտանեկան լուսանկարների շարք է հրապարակել նաև Արաբո Իսպիրյանը։ Նա տիկնոջ ու բալիկների հետ միասին տոնական կադրեր է տեղադրել իր սոցհարթակում՝ շնորհավորելով հետևորդների Ամանորն ու Սուրբ ծնունդը։
Լուսանկարներին կից Արաբոն գրել է․ «Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել մեր սահմանը հսկող առյուծասիրտ հզոր տղերքի Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Թող 2022-ը Հայիս բերի միասնություն, խաղաղ և հզոր երկինք: Թող, որ սերն անվերջ թևածի բոլորիդ ընտանիքներում»։