Այսօր Շտապօգնության վարորդներն իրենց դժգոհության ձայնն են բարձրացրել ցածր աշխատավարձի պատճառով՝ ասելով, որ այն չի համապատասխանում իրենց ներկայիս գերծանրաբեռնվածությանը։ Այս առիթով լրագրող Լևոն Սարդարյանը գրում է․
«Շտապ օգնության մեքենաների վարորդների գործադուլը «ժամանակին չէ»։ Ընդունում եմ՝ հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ էս ինֆորմացիային զուգահեռ հրապարակվեց կովիդից մահացածների թիվը՝ 62։ Բայց։
Գիտե՞ք, փարիսեցիությունը շատ վատ բան ա, իսկ կեղծ փարիսեցիությունը՝ առավել անտանելի։ Էդ մարդիկ, որոնք աշխատում են 24 ժամ և օրական միջինը 30 կանչ են սպասարկում, մեզնից որևէ մեկից վատ ապրելու իրավունք չունեն։
Իսկ «կեղծ փարիսեցիություն» ասացի, որովհետև երբ դու արդարացնում ես պատգամավորների «ջեբի ծախսի» համար նախատեսված 250 հազար դրամ հատկացնելու օրինագիծը (+աշխատավարձ, + պարգևավճար), քո արածը փարիսեցիություն ա։
Բայց երբ լուտանքներ ես թափում տղամարդկանց հասցեին, որոնց միակ մեղքն էն ա, որ պնդում են, թե իրենց արած աշխատանքը պիտի արժանապատիվ վարձատրվի (հլը ասեք՝ 123 հազար ֏ ամսական), ապա դու, իրոք, անտանելի ես»։