Քաղավիացիայի պետական կոմիտեն հայտնում է միանգամից մի քանի չվերթների մասին, որոնցից մեկն ամենասպասված Մոսկվա -Երևան չվերթն է , հունիսի 12-ին :
Օդանավը Երևան կհասնի ժամը 21.40-ին: Մոսկվայից Հերևան վերադարձող բոլոր ուղևորները պարետի համապատասխան ցուցումով կտեղփոխվեն այն վայրեր, որտեղ և պետք է անցնեն նրանց ինքնամեկուսացման օրերը. սա պարտադիր պայման է ոչ միայն Մոսկվայից , այլև աշխարհի ցանկացած երկրից Հայաստան վերադարձողների համար:
Հիշեցնենք , որ վերջերս Ռուսաստանի վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ՌԴ-ն պատրաստվում է բացել իր օդային սահմանները , ինչը հնարավորություն կտա մեր քաղաքացիներին հայրենիք վերադառնալ բուժման նպատակով, իսկ ՌԴ քաղաքացիները կարող են մեկնել այլ երկիր մի քանի դեպքերում, որոնց թվում դարձյալ բուժումն է :
Հայաստանում օդային սահմանի վերաբացման ժամկետ որպես այս պահին շրջանառվում է հուլիս ամիսը: Իսկ մինչ այդ մեր երկիրը անում է հնարավորինս օր առաջ բոլորիս բաժին հասած դժվար օրերը հաղթահարելու համար: ԱԳՆ և Քաղավիացիա պաշտոնական էջերն անընդհատ թարմացնում են թռիչքների մասին տեղեկատվությունը: