Շպռոտը Սիրուշոյի, Հայկոյի և Վարդուհի Վարդանյանի հետ արխիվային կադրեր է հրապարակել. տեսեք՝ որքան երիտասարդ են

Արխիվային լուսանկարները մեծ հետաքրքրություն են առաջ բերում բոլորի մոտ։ Սակայն առավել հետաքրքրական ու ուշագրավ են քիչ, թե շատ հայտնի մարդկանց մասնակցությամբ հին լուսանկարները։ Դրանք ջերմ ու բարի հիշողություններ են առաջ բերում։

Ահա նման լուսանկարներով էլ համացանցային իր հարթակում կիսվել է Շպռոտը։ Երգչուհին լուսանկարում Հայկոյի, Սիրուշոյի և Վարդուհի Վարդանյանի հետ է։

Նրանք գտնվում են Սևանում։ Եվ ժամանակներն ու լուսանկարում անմահացած պահն իսկապես երանելի ու անգնահատելի է։ Հայկոն և Վարդուհին այլևս չկան, և հենց լուսանկարներն են, որ կփարատեն և փոքր-ինչ կմեղմեն ու կսփոփեն ընկերների հոգիները։

Շպռոտը նաև պատմել է, որ արխիվային ուսանկարները գտել է մայրիկի ալբոմից և մեծ երանություն ապրել։ Նա մի առիթով էլ նշել է, որ ժամանակին, երբ նոր էր մուտք գործել հայկական շոուբիզնես, չէր կարողանում հարմարվել։

Այժմ նա բնակվում է ԱՄՆ-ում և հաճախակի է խոսում հայրենիքի հանդեպ ունեցած կարոտի մասին։ Լուսանկարները՝ նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: