Իլհամ Ալիևը հերթական հարցազրույցն է ունեցել, որի ժամանակ կրկին անդրադարձել է Արցախին, մասնավորապես՝ Շուշիին։
Նա բազմաթիվ անգամներ տարբեր պատեհ և անպատեհ առիթներով հայտարարել էր, որ Շուշին իրենց համար բարձր մշակութային արժեք ներկայացնող քաղաք է և այն պետք է արագորեն կառուցել և բերել մշակութային քաղաքին արժանի տեսքի։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվականները, Շուշիում արագորեն մեկը մյուսի ետևից կառուցվում և վերաբացվում են տարբեր գործիչների տուն-թանգարաններ։
Այժմ Շուշիում շինարարական աշխատանքները շարունակվում են և Ալիևը վերջին հարցազրույցում նշել է, որ առաջիկայում քաղաքում հինգաստղանի հյուրանոց կկառուցվի և դա կկառուցվի այն տեղում, որտեղ հայերը կառուցում էին Արցախի խորհրդարանի շենքը, այն այդպես էլ անավարտ մնաց։ Իր խոսքում ընդգծել է, որ Շուշին քանդված վիճակում է։ Հավելել է, որ եթե այն հայկական էր, ապա ինչո՞ւ չի կառուցվել։
Նշել է, որ 3-4 առանձնատուն կա Շուշիում, որոնք պատկանել են հայ պաշտոնյաների, ուրիշ ոչինչ, բացի ավերակներից, այնտեղ չկա։ Ինչպես նաև հայտարարել է, որ եթե այն հայկական քաղաք էր, ապա ինչո՞ւ են չորացրել աղբյուրները։