«Շուշին տվել են թուրքին, տվողին «վերընտրել» են վարչապետ ու ուրախանում են, որ 5 դեսպան հրաժարվել է Շուշիում շոուին մասնակցել»․ Արմեն Աշոտյան

Երեկվանից Ադրբեջանական մամուլից տարածվեց տեղեկատվությունն այն մասին, որ Ալիևի անմիջական հանձնարարությամբ Շուշիում կազմակերպվել է միջոցառում, որին հրավիրված են եղել Ադրբեջանում մի շարք երկրների լիազոր դեսպանները։

Սակայն, տեղեկատվության համաձայն մի քանի երկրների դեսպաններ հրաժարվել են գնալ Շուշի և մասնակցել այդ միջոցառմանը։ Այդ երկրներն են Ամերիկա, Ֆրանսիա և Ռուսաստան։

Դեսպանների հրաժարումը Ադրբեջանում շարժել է ինչպես պետական, քաղաքական մի շարք գործիչների զայրույթն ու վրդովմունքը, այնպես էլ բազմաթիվ քաղաքացիների։ Այս մասին իր համացանցային  հարթակում անդրադարձ է կատարել նաև ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը։

Նա գրառում է կատարել, որտեղ  նշել է․ «Շուշին տվել են թուրքին, տվողին «վերընտրել» են վարչապետ, ու հիմա ուրախանում են, որ 5 դեսպան հրաժարվել է Շուշիում թուրքերի կազմակերպած շոուին մասնակցել»։

Մի շարք օգտատերեր սոցիալական տարբեր հարրթակներում անկեղծորեն հայտնել են իրենց զարմանքը և նշել․ «Պարո՛ն Աշոտյան, մի՞թե Դուք տխուր  եք այդ առիթով», «Իսկ արդյո՞ք դա ուրախանալու առիթ չէ», «Բայց տխրելու առիթն այստեղ ո՞րն  է» և այլ բազմաթիվ նմանատիպ մենաբանություններ քաղաքացիների կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: