Շատ է հնչում, որ Ազգային ժողովի դռները բաց են բոլորի համար։ Երբմեն ԱԺ-ում կազմակերպվում են այնպիսի միջոցառումներ, որի շրջանակներում, օրինակ՝ դպրոցում կամ այլ ուսումնական հաստատություններում սովորողները հնրավորություն են ստանում մասնակիցը դառնալ ԱԺ նիստերին։
Եվ ահա այսօր ԱԺ-ում նիստի է մասնակցել ՀՀ Վարչապետի դուստրը՝ Շուշան Փաշինյանը։ Ինչպես գիտեն բոլորը՝ Շուշանը դպրոցական է և սովորում է Մխիթար Սեբասատացու անվան կրթահամալիրում։
Շուշան Փաշինյանը հնարավորություն է ունեցել հղել իրեն հետաքրքրող հարցերը և ստանալ դրանց պատասխանները։ Եվ ահա Շուշան Փաշինյանին հետաքրքրել է, թե ինչպիսին է Հայաստանում կամավորական գոիրծունեությունը, ի՞նչ նախադրյալներ կան դրա զարգացման համար, ովքեր են ավելի շատ մասնակցում և այլն։
Հարկ ենք համարում նշել, որ կամավորական գործունեության գաղափարը շատ երկրներում է ներդրված և աշխատանքի ընդունվելիս, կենսաթոշակ հաշվարկելիս և շատ այլ դեպքերում դիտարկվում է քաղաքացու կամավորական սկզբունքներով կատարած գործունեությունը։
Շուշան Փաշինյանի հարցը և մասնակցությունը ԱԺ նիստին դիտեք վարը։