Շուշան Պետրոսյանն առաջին անգամ պատմել է, թե վերջին անգամ ինչ է խոսել Հայկոյի հետ և ինչու չի մասնակցել նրա հրաժեշտի արարողությանը

Շուշան Պետրոսյանն այն երգչուհին է, ում հետ Հայկոն սերտորեն համագործակցել է իր մասնագիտական առաջին քայլերն անելու ժամանակ։ Նրանք միասին մի երգ էին ներկայացրել իրենց կարիերայի արևածագին։

Շուշանն իր վերջին զրույցի ժամանակ խոստովանել է, որ դիտմամբ չի մասնակցել Հայկոյի հրաժեշտի արարողություններին, քանի որ չի ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ իր սիրելի ընկերն այլևս չկա։

Նա պատմում է, որ Հայկոյի հետ վերջին անգամ հեռախոսային խոսակցություն է ունեցել սեպտեմբերի մեկին։ Նրանք երկար զրուցել ու լիաթոք ծիծաղել են իրար խոսքերի վրա։ Հայկոն վաղուց Շուշանին նոր երգ է խոստացել։

Երբ Շուշանն իմացել է, որ Հայկոն հիվանդ է, նա հիվանդանոցում գտնվող Հայկոյին նամակներ է գրել, կատակով ասել, որ եթե նա մեռնի, ինքը նրան խայտառակ կանի։ Երգչուհին ցավով է խոսում սիրելի ընկերոջ հետ տեղի ունեցածի այլ այլ իրողությունների մասին։

Շ․ Պետրոսյանի վերջին հարցազրույցը՝ կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!