Սիրված արտիստուհիներից Շուշաննա Թովմասյանն իր կյանքի այս ժամանակահատվածում իրեն ամբողջովին տրամադրել է ընտանեկան հաճելի հոգսերին։
Նա զբաղվում է բալիկի խնամքով ու դաստիարակությամբ։ Շուշաննայի բալիկն արդեն ութ ամսական է։
Բալիկը լույս աշխարհ է եկել հենց հունվարի երկուսին։ Նրա ծննդավայրն Ամերիկան է։ Շուշաննան կողակցի հետ դեռևս շարունակում է մնալ Ամերիկայում, որտեղ էլ մեծացնում են իրենց բալիկին։
Շուշաննան բալիկի վես ամսականը լրանալուց հետո արդեն նրա մասնակցությամբ գեղեցիկ լուսանկարային կադրեր էր տեղադրում, որոնցում հստակ երևում էր բալիկի գեղեցիկ դեմքը։
Այսօր Շուշաննան նորից ընտանեկան գեղեցիկ լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է իրենց բալիկի հետ զբաղվում բալիկի հայրիկը՝ Վահե Սայանը։ Նա հաճախ է ժամանակ անցկացնում իր տղայի հետ։
Շուշաննայի տեղադրած բոլոր լուսանկարներն էլ, որոնցում արտիստուհու մանկահասակ բալիկն է, մեծ սիրով ու ջերմորեն է ընդունվում դերասանուհու սոցհարթակի հետևորդների կողմից։