Շուշաննա Թովմասյանը շարունակում է վայելել իր անդրանիկ որդու՝ Միկայի հաճելի ու քաղցր ներկայությունը՝ միևնույն ժամանակ իր ապրումների մասին պարբերաբար պատմելով մյուսներին՝ իր սոցհարթակին և գործունեությանը հետևող մարդկանց։
Շուտով փոքրիկ Միկան կբոլորի մեկ տարին։ Նա դեռ չի կարողանում ինքնուրույն քայլել, սակայն իր առաջին քայլերը ծնողների կամ քայլակի օգնությմաբ սկսել է անել։
Շուշաննան նոր կադրեր է տեղադրել, որտեղ երևում է, որ փոքրիկ Միկան բավականին մեծացել է։ Լուսանկարներից երևում է նաև, որ Միկան հավակնում է դառնալ հաղթանդամ տղա։ Նա աստիճանաբար նմանվում է իր ռեժիսրո հայրիկին՝ Վահեին։
Շուշաննան շարունակում է իր առօրյան ու ժամանակն ամբողջովին տրամադրել միայն Միկային՝ նրան շրջապատելով մայրական լիարժեք խնամքով ու հոգատարությամբ։
Արտիստուհին դեռևս չի շտապում խոսել ակտիվ դերասանական գործուներության վերադառնալու մասին և քայլեր չի նախաձեռնում այդ ուղղությամբ՝ սպասելով տղայի լիարժեք մեծանալուն։