Բանակի և հայոց անձնվեր զինվորականների մասին յասօր բազմիցս խոսվեց, արժևորվեց բանակի անփոխարինելի դերը հայոց պետական կառույցի կայացման գործում։ Օրվա առիթով շատերն են շնորհավորական խոսքով հանդես եկել։
Հատկանշական է մաքրամաքուր փոքրիկների թոթով լեզվով հնչած անկեղծ շնորհավորանքը։ Փոքրիկ Միլան իրեն բնորոշ եղանակով հատուկ շնորհավորական ուղերձ է հղել հայոց բանակի երեսունամյա տարեդարձի առիթով։
Նա ասում է, որ ինքը հայ է, ապա հաջորդում են կադրեր, որոնցում Միլան զինվորական հագուստով է՝ զինվորական առարկաների մոտ՝ զինվորական թեմատիկայով ձևավորված միջավայրում։
Առհասարակ, նկատելի է, որ Սիլվա Հակոբյանը Միլայի դաստիարակության հարցում մեծ կարևորություն է տալիս նրա հայրենասիրական զգացմունքների ձևավորմանը։
Նա հաճախ է առիթներ ստեղծում, որ նույնիսկ այս տարիքից Միլան անհատապես շփում ունենա հայրենիքի պաշտպանների հետ։
Միլայի շնորհավորական հուզիչ ուղերձը՝ նվիրված հայոց բանակի ստեղծման երեսունամյակին, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։