Օրերս Սիլվի Բարկովայի ընտանիքում տոն էր։ Դերասանուհին նշել է ամուսնու տարեդարձը։ Ընտանիքի տոնական օրվա առիթով Սիլվին հրապարակում է կատարել և գրառմամբ շնորհավորել սիրելիին։
Նա անչափ ջերմ և զգացմունքային է ձևակերպել իր ասելիքը։ Սիլվին մասնավորապես գրել է․ «Իմ ողջ կյանքի սեր։ Այսօր ամենը քեզ համար է․․․
Շնորհակալություն քեզ, որ դու միշտ այսպիսի ֆանտաստիկ մարդ ես։ Դու ստիպում ես ինձ զգալ սիրված և աշխարհի թագուհին։ Այդ իսկ պատճառով դու արժանի ես այնպիսի տարեդարձի, ինչպիսին հատուկ է թագավորին։
Շնորհավոր տարեդարձդ, ձերդ գերազանցություն։ Մաղթում եմ հրաշալի օր»։ Գրառման հետ մեկտեղ Սիլվի Բարկովան ամուսնու հետ համատեղ լուսնկար է ներկայացրել։
Հիշեցնենք, որ նրանք մի քնաի ամիս առաջ ծնողներ են դարձել և որդի ունեցել․ ով իրենց ընտանիք մեծ երջանկություն է բերել։ Դերասուհին ամուսնացել է ազգությամբ հնդիկ տղամարդու հետ և անսահման երջանիկ է։