Շնորհավորում եմ բոլորիդ ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տոնի առթիվ․ Արտակ Գալստյան

ՄԱՐԴԻԿ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՎՃԱՐ ԱԶԱՏ ԼԻՆԵԼ ԵՎ ԱՆԿԱԽ ԵՐԲ ՔՆԱԾ ԵՆ


Ապրելու և արարելու գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության,անձնազոհության, արտահայտվելու և գործելու ազատության մեջ:
Նա ով վեր է կենցաղից,ով ունի գաղափարներ և դրանք իրագործելու կամք խիզախ է և անկախ է:
Աշխարհում կա մեկ ազատություն՝ դա մտքի ազատությունն է,այն չի կարող սահմանափակել ոչ մի իշխանություն կամ օրենք:
Մարդը ազատ է այն պահից, երբ նա զանկանում է լինել անկախ ,մնացած բոլոր դեպքերում երբ բացակայում է այդ ցանկությունը մարդը էությամբ վերածվում է ճորտի կամ ստրուկի:
Անկախությունը տալիս է մեզ հնարավորություն ազատ ընտրելու մեր գործողությունները,բայց նաև պետք հասկանանք,որ այդ դեպքում մենք արդեն ազատ չենք այդ գործողությունների հետևանքների ընտրության հարցում:
Դրանք կարող են վրա հասնել անկախ մեր կամքից և ցանկության:

Այսինքն անկախությունը դա հնարավորություն է դառնալ ավելի լավը և դրա համար պետք է ընտրել այնպիսի գործողություններ,որոնց հետևանքները չեն զրոյացնի մեր ազատությունը:
Անկախության և ազատության արժեքը չափազանց բարձր է,որպեսզի այն լինի անվճար կամ ուրիշի հաշվին:
Մարդիկ կարող են անվճար ազատ և անկախ լինել , երբ քնած են,քանի որ երազներում չկա իշխանություն,օրենքներ,կենցաղ և վախեր:
Անկախությունը դա խիստ անձնական է և անվանական,այդ պատճառով էլ կարելի է արձանագրել,որ առանց անկախության ոչ ոք անուն ունենալ չի կարող:
Այսօր անկախության օրն է և այն ունի անուն ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
Հայաստանի Հանրապետությունը կազմված է քաղաքացիներից ՝ մեզանից:
Եթե մենք,ամեն մեկս առանձին,չպահպանենք մեր ազատությունը և անկախությունը ապա աներկբա կկորցնենք մեր անունները,որն էլ կհանգեցնի աշխարհի քարտեզի վրա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ անվան անդառնալի կորստին:
Այսօր մենք անուն ունենք,անուն ունի նաև մեր պետությունը ,քանի որ 2018 թ-ին կրկին որոշեցինք լինել ազատ և անկախ:
Պահպանենք այն,ոչ միայն երազում այլ նաև կյանքում:
Շնորհավորում եմ բոլորիդ ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տոնի առթիվ:

Արտակ Գալստյան

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!