Շնորհավո՜ր ծնունդդ, ուժեղ մարդ․․․ Տաթևիկ Ադումյանն իր մասին հուզիչ գրառում է կատարել

Այսօր՝ փետրվարի քսաներեքին, դերասանուհի Տաթևիկ Ադումյանը նշում է ծննդյան օրը։ Դերասանուհին այսօր դարձավ երեսունմեկ տարեկան։

Առավոտյան դերասանուհին գեղեցիկ լուսանկարներ էր ներկայացրել, որտեղ ինքը ծովային տեսարանի առջև կանգնած է գեղեցիկ վարդագույն զգեստով։

Այս օրերին նա գտնվում է Եգիպտոսում և վայելում է հանգիստը։ Եգիպտոս Տաթևիկը մեկնել է ամուսնու հետ։ Նա ամուսնու հետ է պլանավորել նշել երեսունմեկամյակը։ Օրվա առիթով դերասանուհին հուզիչ գրառմամբ է հանդես եկել, որտեղ ներկայացրել է իր կյանքի լավ ու վատ օրերը։

Եվ նշել, որ որ այդ ամբողջ իրականության մեջ մի բան մշտապես անփոփոխ է եղել․ իրեն՝ իր կյանքի յուրաքանչյուր փուլում շրջապատել են լավ մարդիկ, ովքեր մշտապես սատար են կանգնել, ձեռք մեկնել, հասկացել և օգտակար եղել։ Եվ ահա Տաթևիկն իր տարեդարձի օրը համարել է այն ճիշտ ժամանակահատվածը, երբ կարելի է շնորհակալ լինել հենց այդ մարդկանց։

Շնորհավորում ենք դերասանուհուն և լավագույնը մաղթում։ Իսկ վարը բերված տեսանյութում կարող եք ծանոթանալ Տաթևիկի հուզիր հրապարակմանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!