Սևակ Ամոյանն ամիսներ առաջ ընտանիք կազմեց։ Նրա կյանքի այս մեծ իրադարձությամբ ուրախացան և երգչի երջանկությունը կիսեցին հազարավոր երկրպագուներ։
Սևակը ժամանակ առ ժամնակ կնոջ հետ համատեղ լուսանկարներ է հանրայնացնում և ցույց տալիս հետևորդներին իր ամուսնական կյանքից պատառիկներ։
Այս անգամ երգիչը սիրելի կնոջը՝ Լուսինեին, շնորհավորել է տարեդարձի առիթով և առիթը բաց չի թողել սեր խոստովանել նրան։ Այս օրերին զույգը գտնվում է Վենեցիայում, որտեղ էլ նրանք վայելում են իրենց օրերը։
Կնոջ հետ համատեղ լուսանկարին նա գրառում է կցել, որտեղ շնորհակալ է եղել Աստծուց և կնոջ ծնողներից, որ հենց Լուսինեն իրեն բաժին հասավ։ Սևակը մասնավորապես գրել է․ «Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ս, լինես առողջ, երջանիկ և մնաս էնպիսին ինչպիսին կաս՝ հավատարիմ ինքդ քեզ ու քո նորաստեղծ ընտանիքին։
Շնորհակալ եմ Աստծուց և քո ծնողներից, որ հենց դու ինձ բաժին հասար, ես քեզ շատ եմ սիրում»։