«Շնորհակալ եմ Աստծուն, որ հենց դու ես իմ քույրը». Արփի Գաբրիելյանի գեղեցիկ ֆոտոշարքը քույրիկի հետ

Արփի Գաբրիելյանը ակտիվորեն կիսվում է իր սոցհարթակին հոտևող օգտատերերի հետ իր տրամադությամբ ու մտածումներով։ Արտիստուհին ինստագրամյան հարթակում լուսանկարներ է հրապարակել, որտեղ գեղեցկուհի քույրիկի հետ է։

Արփիի քույրիկը, ում անունը Անի է, արտաքնապես բավականին նման է Արփիին։ Արփին հրապարակել է քույրիկի հետ միասին լուսանկարը, քանի որ Անիի ծննդյան օրն է եղել։ Նա այդկերպ շնորհավորել է քրոջը ծննդյան օրվա առիթով։

Արփին նաև շնորհակալություն է հայտնել իր հայրիկին ու մայրիկին, որ Անիի նման քույրիկ են իրեն պարգևել, իսկ Անիի ամուսնուն՝ Նարեկին, շնորհակալություն է հայտնել, որ կարողանում է Անիին երջանկացնել։

Լուսանկարներում Արփին ու քույրը գտնվում են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում։ Արփին իր ակտիվ գործունեության պատճառով շատ հաճախակի է ճամփորդությունների մեկնում։

Արտիստուհու զբաղվածությունն ու գրաֆիկը բավականին խիտ է։ Նա մեր բազմազբաղ հանրային դեմքերից է, ով ընտանեկան առօրյան ներդաշնակորեն համատեղում է հանրային ու մասնագիտական գործունեության հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: