Շնաձկան հետ բախումը յուրաքանչյուր դայվերի համար սարսափ երազ է։ Սակայն տեսահոլովակի գլխավոր հերոսը ոչ միայն կենդանի է մնացել այդ գիշատչի հետ հանդիպումից հետո, մի հիշատակ է տարել, որը զարմացրել է աշխարհը։
Ջոշ Էկլսը՝ պրոֆեսիոնալ դայվերը Յուպիտերից, Ֆլորիդա, վայելում էր Ատլանտյան օվկիանոսի տեսարանը: Հանկարծ տղան նկատեց մեծ շնաձուկ, որը շարժվում էր դեպի իր կողմ։ Ջոշն առաջին անգամը չէ, որ նման բան է ապրել, սակայն այս անգամ ծովային բնակչի պահվածքը նրան զգուշացրեց։
«Շնաձկները հաճախ երեւում են մարդու տեսադաշտում, բայց այդքան մոտ են լողում շատ հազվադեպ», — մեկնաբանել է Ջոշը: Շուտով դայվերը հասկացավ, թե ինչու է գիշատիչը հետաքրքրություն ցուցաբերել իր նկատմամբ՝ նրան օգնություն էր հարկավոր:
Ջոշը նկատեց, որ շնաձկան որովայնի շրջանում մեծ մետաղյա կեռչան է մնացել։ Գիշատիչ ձուկը աղաչում էր նրան օգնել, և, բարեբախտաբար, նա դիմել էր «ճիշտ հասցեով»։ Դայվերին հաջողվել է կեռչանը դուրս բերել և օգնել կանխել վարակի զարգացումը։
Ահա թե ինչպես է դա եղել: