«Շիկահեր գեղեցկուհիս․․․ Դու ․․․»․ Էմմին հրապարակել է Նադեժդա Սարգսյանի մասնակցությամբ արխիվային տեսանյութ․ անչափ հուզիչ

Երգչուհի Էմմին երկար տարիներ է, ինչ բնակություն է հաստատել Ամերիկայում։ Նա ամուսնացել է և 2 հրաշալի տղաներ ունի։ Երգչուհին սոցհարթակում ակտիվ է։

Նա հանրայնացնում է տարաբնույթ լուսանկարներ և տեսանյութեր ինչպես առօրյա անցուդարձից, այնպես էլ որդիների առօրյայից։

Մայրության օրվա հետ կապված հանրայնացրել է մի արխիվային տեսանյութ, որտեղ երևում է, որ բեմում նրա երջանկահիշատակ մայրն է՝ Նադեժդա Սարգսյանը։

Հուզիչ տեսանյութին երգչուհին կցել է գրառում՝ «Շիկահեր գեղեցկուհիս․․․ Դու ․․․»։ Այնուհետև ավելացրել է անվերջություն պատկերող սիմվոլ։

Մեկնաբանություններում երգչուհու երկրպագուները ջերմ և գոտեպնդող գրառումներ են կատարել, ինչպես նաև շատերը նշել են, որ Նադեժդան հրաշալի երգչուհի էր։ Էմմին կորցրել է ծնողներին․

2011-ին կյանքից հեռացավ նրա հայրը՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանը, իսկ 2018-ին երգչուհին կորցրեց մորը։ Դուստրը տարբեր առիթներով հանրայնացնում է ծնողների լուսանկարները և խոսում նրանց մասին։


Ավելի վաղ երգչուհին հրապարակել էր որդու լուսանկարները և ցույց տվել, թե ինչպես նշել նրա ծննդյան օրը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!