Շերտավոր խմորով անչափ համեղ նախաճաշ, որը պատրաստ կլինի հաշված րոպեների ընթացքում

Նախաճաշն ամենաճիշտ և կարևոր սնունդ ընդունումն է, որը անպայմանորեն անհրաժեշտ է կազմակերպել և ոչ մի դեպքում բաց չթողնել։

Առանձնացրել ենք բաղադրատոմս, որի օգնությամբ նախաճաշը կազմակերպելիս բավական է մի քանի րոպե միայն։ Բացի այդ րոպեներից անհրաժեշտ կլինի պատրաստի շերտավոր խմոր, նրբեշիկ, հալվող պանիր և հավկիթ՝ վրան քսելու համար։ Ահա և վերջ։

Պատրաստման գործընթացն առավել դյուրին է։ Եվ այսպես, խմորը կտրել քառակուսի տեսքով, վրան դնել հալվող քառակուսի պանիրը, ապա նրբերշիկը և փաթաթել։ Ձեզ մնում է միայն փաթաթուկի վրա քսել հարած հավկիթը և դնել ջեռոց։

Ջեռոցը պետք է լինի 200 աստիճանով տաք, թխել մինչ թխուկների ոսկեգունելը։ Նյութին կից լուսանկարները կարող են օգտակար լինել։ Այնքան համեղ են, որ սեղանից անհետանում են վայրկյանների ընթացքում։

Այն հարմար է վերցնել տանից դուրս գալուց առաջ՝ աշխատավայրում ընդմիջելու կամ երեխաների պայուսակում դնելու համար՝ որպես նախաճաշիկ։

Понравилась статья? Поделиться с друзьями: