Դերասանուհի Թամարա Գևորգյանը վթարի էր ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել երկու շաբաթ առաջ, սակայն դերասանուհին չի ցանկացել, որպեսզի խոսվեր և լուսաբանվեր այդ դեպքի վերաբերյալ որևէ բան։ Պատճառներից մեկը դերասանուհու՝ վթարից ստացած առողջական լուրջ խնդիրն է։
Առաջիկայում Թամարա Գևորգյանը կենթարկվի երրորդ վիրահատության։ Այս մասին Թամարան համցանցային հարթակում գրառում է կատարել, որտեղ նախ շնորհակալություն է հայտնել բոլոր լրագրողներին՝ իր առողջության մասին հետաքրքրվելու համար և հայտնել, որ հարցազրույցներ չի ցանկանում տալ, այնուհետև հույս է հայտնել, որ առաջիկա վիրահատությունից հետո կկարողանա քայլել։
«Շատ պլաններ կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով։
Շնորհակալ եմ ինձ սիրող ու ինձ համար լավը կամեցող բոլոր ծանոթ-անծանոթներին… Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր նույնիսկ մարդու դժվար պահին չեն կարողանում իրենց չարությունը թաքցնել և հրապարակավ վատ մեկնաբանություններ են թողնում… Դուք այս ընթացքում ինձ շատ օգնեցիք։
Հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է, իսկ շատերի չարացած հոգիները՝ ոչ։ Մի բան կասեմ միայն… Թող Աստված բոլորիդ առողջ պահի»,– գրել է Թամարան։