«Շատ շուտ էր, Աստված հոգիդ լույսերի մեջ պահի․․․»․ ողբերգական դեպք Նունե Եսայանի ընտանիքում

Նունե Եսայանը, ով բավականին մեծ ակտիվություն ունի համացանցային իր հարթակներում, հետևորդներին հայտնում է իր կյանքում տեղ գտած իրադարձությունների մասին։

Երգչուհին այս անգամ ցավալի տեղեկությամբ է կիսվել։ Նա հայտնել է երկրպագուներին, որ իր ընտանիքում ցավալի դեպք է եղել․ կյանքից հեռացել է իր մորաքույրը, ում երգչուհին անչափ շատ սիրում է։

Նունեն հանրայնացրել է արխիվային լուսանկար, որի վրա կարմիր սլաքով ցույց է տվել, թե պատկերված կանանցից ով է իր մորաքույրը։

Վաղեմի այդ լուսանկարը երգչուհին մակագրել է․ «Իմ գեղեցկուհի մորաքույր։ Շատ շուտ էր։ Աստված հոգիդ լույսերի մեջ պահի»։ Գրառումից կարելի է հասկանալ, որ երգչուհու մորաքույրը կյանքից հեռացել է վաղ տարիքում։

Նունե Եսայանի հետևորդները մեկնաբանություններում ցավակցել են երգչուհուն և համբերություն մաղթել, այնուհետև ջերմացնող և գոտեպնդող խոսքեր հղել։ Մենք նույնպես ցավակցում ենք և միանում բոլոր գոտեպնդող խոսքերին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!