Շոկոլադե տորթը պատրաստելիս նախ և առաջ պետք է թավան պատել կարագով, այնուհետև թավայի մեջ ցանել կակաոի փոշի, այնպես, որ թավան ամբողջությամբ պատվի փոշիով։
Այնուհետև վերցնում ենք մեծ թավա ու ավելացնում ենք բոլոր պահանջվող բաղադրիչներ՝ ըստ ներքևում բերված հերթականության։
Շատ կարևոր է լավ խառնելը,․կարող եք խառնել հարիչով կամ ձեռքով, սակայն վստահ պիտի լինել, որ ստացել եք միասեռ զանգված, և թավայի պատերին չի մնացել ալյուրի կամ կակաոի փոշի։ Արդյունքում պետք է ստանանք ոչ պինդ միասեռ զանգված, որն անհրաժեշտ է բաժանել երկու հավասար մասի։
Հնարավորության դեպքում հարմար է թխել երկու առանձնացված զանգվածը միաժամանակ ՝ նույն ջեռոցում,30-35 րոպե, միջին ջերմության ջեռոցում։ Շերտերը թխելուց հետո թողնել սառի, այդ ընթացքում պատրաստել կրեմը։
Կրեմի համար կարագը պետք է սենյակային ջերմաստիճան ունենա, որը պետք է խառնել սերուցքային պանրի հետ,հետո քիչ-քիչ ավելացնել մնացած բաղադրիչները՝ շաքարի փոշի, կակաո , վանիլին, աղ կոնյակ,ստանալու ենք թեթև կրեմ։ Այդ ընթացքում շերտերը սառած կլինեն, որոնք պետք է իրար կպցնել կրեմով, վերևի շերտը դնել հակառակ կողմով՝ ուռուցիկ մասը ներքև, հավասար մակերևույթով տորթ ստանալու նպատակով։
Տորթը կարելի է զարդարել ազնվամորու հատիկներով և անանուխի տերևներով։
Բարի ախորժակ։