«Շատ կցանկանայի, որ ամեն մեկդ ձեր մաշկի վրա գիտակցեք, թե ինչ է կատարվում, չտեսի պես ենք շարունակում․․․»

Հանրահայտ արտիստներից Հովհաննիսյան Կարոն գրում է․ «Շատ կուզեի, որ ամեն մեկդ ձեր մաշկի վրա գիտակցեք, թե ինչ է սպասվում ու կատարվում, ինչպիսի վտшնգի առաջ ենք բոլորս, ու ինչն ենք տվել կամ կորցրել։

Այո գուցե ասեք դե զզվացրեց նույն բաննա խոսում ամենօր բայց ձեզ դրեք այն մարդկանց տեղը, ով տուն է կորցրել, կամ տվել թուրքին, կամ ով հայրենիք հող ու ջուր է կորցրել, ձեզ դրեք այն մարդկանց տեղը, ովքեր զավակ, ամուսին, եղբայր, ընկեր են կորցրել։

Այո կյանքը շարունակվում է, սակայն ոնց է շարունակվում, դուք ձեզ կողքից տեսել եք՞ դուք ձեզ այդ կորցրած մարդկանց աչքերով տեսել ե՞ք։ Չտեսի պես ենք շարունակում մեր կյանքը, զսպեք ձեզ, ու մի մոռացեք՝ ինչ է կատարվել։

Ուրախացեք քեֆ արեք ամուսնացեք ինչ անում եք արեք, բայց մի քիչ լուռ, զուսպ, իմացեք ամենուրեք տղերքի հոգիներն են սավառնում, ու ամենուրեք նրանց մայրերը սպասում են,դեռ իրենց որդիներին։ Նրանք ձեր համար, մեր համար ամենաթանկն են տվել իրենց կյանքը,արժանի եղեք այդ պարգեւին։

Նրանք իրենց կյանքն են տվել այն հայրենիքի համար, որը էսօր մաս մաս առանց կռվի տալիս ենք թուրքին,սթափվեք քանի ուշ չի։ Սիրեք իրար, սիրեք ձեր տունը,հողը, երկիրը, թե չէ վերջնական կկորցնենք, ուշքի եկեք, ծանր օրեր են սպասվում եկեք, համախմբված մի բռունցքի պես հաղթահարենք հետո նոր փորձենք շարունակել մեր կյանքը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: