«Շատ կուզեի ունենալ լիարժեք ընտանիք»․ Ագնեսա Շահնազարյանը որդուն միայնակ մեծացնելու, նրա հոր և երկրից «փախչելու» մասին

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի կողմից կերտած դերերը շատերն են հավանում։ Դրանք յուրահատուկ են և դերասանուհին կարողանում է այդ կերպարներին համ ու հոտ հավելել։

Սակայն այս ժամանակահատվածը Ագնեսայի համար կյանքի մի նոր փուլ է, որը պայմանավորված է մասնագիտական որոշակի դադարով։ Ագնեսան այս շրջանում չի մասնակցում նախագծերի նկարահանումներին, մասնակցություն չունի նաև թատրոնում։ Առաջիկայում դերասանուհին ցանկանում է ներկայանալ նոր մոնոներկայացմաբ։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Հայաստանի համար դժվար օրերին Ագնեսան ԱՄՆ-ում էր, դերասանուհին ասաց, որ այդ ծանր օրերին երեք ճանապարհ ուներ․ խելագարվել, փախչել կամ գնալ ծայրահեղ քայլերի։ Ընդգծում է, որ հաղթեց փախուստը։ Նա նաև նշում է, որ ստեղծագործող մարդու համար շատ դժվար է․ նրանք ամեն ինչ չափազանց զգացմունքային են ընդունում։

Որդու մասին խոսելիս ջերմորեն ժպտում է և  ասում, որ այդ փոքրիկ  մարդուկն իր կյանքում շատ բան փոխեց։ Դանիելն արդեն երեք տարեկան է։ Դերասանուհին նշում է, որ իր կյանքն այնպես դասավորվեց, որ միայնակ է մեծացնում որդուն և ստիպված է աշխատել ոչ միայն հաճույքի, այլ խնդիրների լուծման համար։

Ընդգծում է, որ շատ կուզենար լիարժեք ընտանիք ունենալ և խնդիրները կիսել կողակցի հետ, սակայն ամուսնալուծվել է, որովհետև դա ճիշտ որոշում էր։ Ծնողների անառողջ հարաբերություններն ավելի խորը ազդեցություն կարող էին ունենալ երեխայի կյանքում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!