Հրաչ Մուրադյանը անչափ գեղցիկ և հուզումնառատ տեսանյութ է հանրայնացրել, որտեղ հանդիպում է դստեր հետ։ Նրանք տևական ժամանակ ապրում էին հեռավորության վրա և հայրիկն անչափ կարոտել էր Միային։
Հրաչը հաճախակի ցույց էր տալիս իր փոքրիկ հրաշքին, սակայն երեխայի դեմքը մշտապես փակում է։ Հայրիկը, ըստ երևույթին, ցանկանում է աղջնակը մի փոքր մեծանա, այնուհետև սիրով կկիսվի հետևորդների հետ։
Հաղորդավարի հանրայնացված տեսանյութում երևում է, թե որքան ջերմությամբ ու գորովանքով է հայրիկը փարվում դստերը։ Տեսանյութից ջերմություն, սեր և կարոտ է հորդում։ Հոլովակին կից Հրաչ Մուրադյանը գրել է․ «Շատ երկար սպասված հանդիպումը»։
Տեսանյութը նկարահանված է օդանավակայնում, որտեղ Միան մայրիկի հետ դիմավորում է հայրիկին։ Նկատելի է, թե որքան է մեծացել փոքրիկը և ավելի համովիկ ու անուշիկ դարձել։
Հետևորդները մեկնաբանություններում ջերմ խոսքեր են հղել և հիացել հոր և դստեր հարաբերություններից։ Հուզիչ տեսնայութը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։